Բախվել են ավտոմեքենաներ․ կան 3 զոհեր

6.07.2026 - 21:57 դիտում

Հուլիսի 6-ին՝ ժամը 17։37-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածավան-Գետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբեր։
Ըստ նախնական տվյալների` բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ․ կա երեք զոհ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ