Արսեն Առաքելյանը համատեղության կարգով նշանակվել է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում ՀՀ դեսպան

Աստղիկ Խաչատրյան 10.07.2025 - 22:19
10.07.2025 - 22:19 դիտում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արսեն Առաքելյանին Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ)»,- ասված է հրամանագրում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ