Մայիսի 24-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենա։
«Մեքենաներից մեկի վարորդն ու երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 104-ամյա ուղևորը մահացել է»,- ասված է հաղորդագրությունում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։