«Բնակարանների 46 տոկոսի, այսինքն՝ ինչքան բնակարան կա ՀՀ-ում, դրանց մոտ կեսը 2026 թվականին ամսական ընդամենը 250-500 դրամ է ավելի շատ վճարելու, բայց այն 0,67 տոկոսը տալու է այնքան գումար, որ ամսական 50 դրամ կամ 250 դրամ ավելի վճարող շարքային «աշխատող աղքատները» («Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի բնորոշումն է- խմբ.) ունենան թանկարժեք տրանսպորտ, թանկարժեք մանկապարտեզ, թանկարժեք ասֆալտ, թանկարժեք այլ ենթակառուցվածքներ: Այլ հավասար պայմաններում չի լինի, որովհետև դուք ուզում եք, որ «աշխատող աղքատը» շարունակի նույնքան գումար վճարել այդ նույն հանրային տրանսպորտի համար, որքան այն 0,67 տոկոսի մի մասն է վճարել ավտոբուսների համար»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է ընդդիմության ներկայացրած՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը՝ բացառությամբ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկման դեպքի, որի պարագայում գործող կարգավորումներն առաջարկվում է թողնել անփոփոխ: