Գյումրիում տնակ է այրվել (լուսանկար)

30.11.2024 - 13:45 դիտում

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 22:56-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Դանիելյան փողոցի վերջնամասում այրվում է ոչ բնակելի տնակ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տնակում և օժանդակ շինությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:32-ին մարվել՝ 01:20-ին: Այրվել են տնակը և օժանդակ շինությունը (մոտ 100 քմ):

a92bf2d3-53e9-4baf-bbb0-78f48a7660d4.jpg (71 KB)

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ