Դեպի Սանահին վանական համալիր տանող ճանապարհահատվածում մինչև մարտի 30-ը իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Աստղիկ Խաչատրյան 15.02.2024 - 23:26
15.02.2024 - 23:26 դիտում

«Ճանապարհային դեպարտամենտից» իրազեկում են վարորդներին․

«Տ-5-46‚ /Մ-6/ (Ալավերդի)-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհի կմ 0+000-կմ 9+300 և Տ-5-46 դեպի Սանահին վանական համալիր տանող հատվածների հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 15-ից մինչև մարտի 30-ը՝ ժամը 12.00-16.00 սահմաններում‚ կմ6+000-կմ9+000 տեղամասի առանձին հատվածներում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։

Կգործեն երթևեկության որոշակի սահմանափակումներ. 15-30 րոպե տևողությամբ ճանապարհը պարբերաբար կփակվի երթևեկության համար»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ