Գյումրիում այսօր կրակոցների ձայներ կլսվեն, քաղաքապետարանը հորդորում է խուճապի չմատնվել

Աննա Կոստանյան 4.10.2023 - 10:42
4.10.2023 - 10:42 դիտում

Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից այսօր, ժամը՝ 09:30-16:30-ն ընկած ժամանակահատվածում ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքներում, զորքերի մարտունակության պահպանման համար անցկացվելու են զորավարժանքներ:

Զորավարժանքներն ուղղեկցվելու են ձայնային ազդանշանով։

Գյումրու քաղաքապետարանից զգուշացնում են, որ քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել:

0 մեկնաբանություն
0
[social-share style="icon" size="s" template="23" counters="1" counter_pos="inside" total_counter_pos="hidden" buttons="vk,facebook,ok,mailru,telegram,twitter,blogger,linkedin"]

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ