Թուրքիայի Հաթայ նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել

7.05.2023 - 17:54 դիտում

Թուրքիայի Հաթայ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին Twitter-ում հայտնել Է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ գերատեսչության հաղորդագրության համաձայն, երկրաշարժը գրանցվել է Կիրիխանի շրջանում, տեղական ժամանակով ժամը 11.36-ին:

Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 7.88 կմ խորության վրա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ