ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր թվիթերյան միկրոբլոգում ցավակցել է Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին:
«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահացու պայթյունի զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», – գրել է Միրզոյանը՝ նշելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին:
Դրան ի պատասխան թուրք նախարարը շնորհակալություն է հայտնել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլում հզոր պայթյուն է որոտացել։ Թուրքիայի իշխանությունները տեղի ունեցածն ահաբեկչություն են որակել։ Միջադեպի հետևանքով մահացել է 6 մարդ, տուժել՝ ավելի քան 80-ը։
Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտնել էին կասկածելի կնոջ մասին, որը շուրջ 45 րոպե նստած է եղել նստարանին, որտեղ էլ տեղի է ունեցել միջադեպը։ Երբ կինը կանգնել է, որոտացել է պայթյունը։