«Մոսկվիչ»-ը հայտնվել է ջրատարում. վարորդը տեղում մահացել է

28.07.2025 - 15:25 դիտում

Հուլիսի 28-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Արմեն Պ.-ն իր վարած «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայով Արագածավան գյուղի դաշտամիջյան հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրատարի մեջ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Արմեն Պ.-ն տեղում մահացել է:

Դեպքի վայր են ժամանել իրավապահները, Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ