Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով. որոշ շրջաններում սպասվում են ձյուն և բուք

Աստղիկ Խաչատրյան 20.11.2023 - 19:43
20.11.2023 - 19:43 դիտում

Նոյեմբերի 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 21-ի ցերեկն առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, առանձին վայրերում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։ Նոյեմբերի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 4-7 մ/վ, 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 21-ին կնվազի 7-10 աստիճանով, 22-ի գիշերը ևս 3-4 աստիճանով։

Երևանում՝ նոյեմբերի  21-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 21-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ