Քարաթափում Մեղրիի լեռնանցքում

Աննա Կոստանյան 20.02.2021 - 13:16
20.02.2021 - 13:16 դիտում

Փետրվարի 20-ին՝ ժամը 00:30-ին, Մ-2, Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – հայ-իրանական սահման միջպետական ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքում (կմ 372-ից մինչև կմ 373 հատված) տեղի է ունեցել քարաթափում՝ 120 խմ ծավալով։ Ճանապարհահատվածը միակողմանի փակ է։

Կատարվում են մաքրման աշխատանքներ։

Ճանապարհահատվածը բացվելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկություն` հայտնում են ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ