Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Գոհար Ստեփանյան 20.02.2021 - 11:57
20.02.2021 - 11:57 դիտում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար։

Կոտայքի, Տավուշի, Արմավիրի, Սյունիքի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր հատվածում, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Եղեգնաձոր քաղաքում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Քեթի, Ջաջուռ, Կապս, Ախուրյան գյուղերում բուք է։

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածում (դժվարանցանելի) տեղ-տեղ մերկասառույց է։

 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ