Քիմ Քարդաշյանը ապահարզանի հարցով պաշտոնապես դիմել է դատարան

Աննա Կոստանյան 20.02.2021 - 13:22
20.02.2021 - 13:22 դիտում

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հանրահայտ ռեփ երգիչ Քանյե Ուեսթից ամուսնալուծվելու դիմում է ներկայացրել, ինչը հաստատել են թե՛ դատարանի ներկայացուցիչները, և թե՛ Քարդաշյանը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Զույգն ամուսնացել էր գրեթե յոթ տարի առաջ և ունի չորս երեխա: Ապահարզանի լուրը սկսել է շրջանառվել ընտանեկան հարաբերություններում ճգնաժամային իրավիճակի մասին ամիսներ շարունակ պտտվող ասեկոսեներից հետո:

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ռեալիթի շոուի 40-ամյա աստղը պահանջել էր համատեղ իրավաբանական և ֆիզիկական խնամակալություն իրենց երեխաների համար: Պահանջներից ոչ մեկը հրապարակավ չի մեկնաբանվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ