Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով

Աննա Կոստանյան 20.10.2026 - 14:07
20.10.2026 - 14:07 դիտում

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 23-ի գիշերը, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում , 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ը՝ ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում հոկտեմբերի 20-ի և 25-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 21-ի երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-24-ը, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ