Վրաստանում երկու օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

12.02.2023 - 16:29 դիտում

Վրաստանում երկու օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է գրանցվել. 4,6 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Գոմի գյուղի մոտ, հայտնում է jnews.ge-ն:

Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 12:07-ին։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Վրաստանում 4,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բախմարո հանգստավայրի մոտ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ