Վրաստանի վարչապետը վարակվել է «Օմիկրոն» շտամով

Աննա Կոստանյան 1.02.2022 - 13:07
1.02.2022 - 13:07 դիտում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վարակվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով: Այդ մասին նշված է Վրաստանի կառավարության Facebook-ի պաշտոնական էջում։

Նշվում է, որ կառավարության ղեկավարը լավ է զգում և շարունակում է աշխատել հեռավար եղանակով:

Ղարիբաշվիլին ամբողջական պատվաստված է. Covid-19-ը հայտնաբերվել է հերթական թեստավորման շրջանակում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ