Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում

Աստղիկ Խաչատրյան 15.10.2023 - 12:33
15.10.2023 - 12:33 դիտում

Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում` վկայի կարգավիճակով:

Այս մասին հայտնել է Բալասանյանի փասաբանը:

«Պարոն Բալասանյանը ապօրինի զենք-զինամթերք պահելու գործով է հարցաքննվել, գործի հետ ընդհանրապես առնչություն չունի, նա որպես վկա է հարցաքննվել»,- մանրամասնեց Ռաֆայել Մարտիրոսյանը:

Փաստաբանը նշեց, նաև, որ ըստ իրեն՝ Բալասանյանի ցուցմունքները որևէ առնչություն չեն ունենալու այս քրեական գործի քննության ընթացքի վրա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ