Վթարի ենթարկված պատանի ըմբիշներից 12-ամյա պատանին հիվանդանոցում մահացել է

1.06.2023 - 23:53 դիտում

Այսօր հիվանդանոցում մահացել է վթարի ենթարկված պատանի ըմբիշներից մեկը։ Shamshyan.com–ի տեղեկություններով` բժիշկներին չի հաջողվել փրկել Արարատի մարզի բնակիչ, 12-ամյա Ռոբերտ Ա.-ի կյանքը։

Հիշեցնենք` մայիսի 27-ին Արտաշատ-Գառնի ճանապարհին բախվել են «Վազ 2106» և «Volkswagen ID 4» մեքենաները: «Վազ 2106»–ով Արտաշատից Գառնի էին մեկնում պատանի ըմբշամարտիկներն ու մարզիչները` մրցումների մասնակցելու։ Վթարի հետևանքով 1 անձ տեղում մահացել էր, 7–ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոցներ։ Տուժածներից 4-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները տեղափոխել էին կլինիկայի վերակենդանացման բաժանմունք։ Վիրավորներից 3-ի վիճակը գնահատվում էր շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր։

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Կատարվում են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ՝ ավտովթարի պատճառները և այլ հանգամանքներ պարզելու նպատակով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ