Վթարային ջրանջատում Երևանում, Շիրակի և Սյունիքի մարզերում

Աննա Կոստանյան 4.07.2023 - 13:13
4.07.2023 - 13:13 դիտում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 4-ին ժամը 09:30-15:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցի, Երկաթուղայինների 1-9 փողոցների, Գ.Նժդեհի 58 շենքի ջրամատակարարումը:

Հուլիսի 4-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցի ջրամատակարարումը:

Հուլիսի 4-ին ժամը 11:30-19:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ Աղբյուր նորակառույց թաղամասի, Ռուբինյանց փողոցի 2, 2/2,2/3, 12,14,16, 22,24,26,28 շենքերը իրենց կոտորակներով, 23, 25-35 կենտ համարները իրենց կոտորակներով, Պ. Սևակի 90-92, 100 շ., Գոգոլի 4/1,5/1,85-90,93-131 կենտ համարների, Շովրոյան 10-16շ. և տնատիրության, Դրոյի, Բուսաբանականի, Յաղուբյան, Ռայնիսի, Գերցենի, Է. Հասրաթյան, Էմինեսկու 1,2, Յ. Լեփսիուսի 1,2,3 փողոցների և նրբանցքների, Մյասնիկյան պողոտայի 22-ից բարձր համարների ջրամատակարարումը:

Հուլիսի 4-ին ժամը 11:45-15:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Կիևյան 11-17 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը:

Հուլիսի 4-ին ժամը 11:45-20:00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 1, 2 փողոցների ջրամատակարարումը:

Հուլիսի 4-ին ժամը 11:00-16:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Ադելյանի, Փոքր Թաղ, Զ.Անդրանիկի, Մեժլումյանի, Վագանցի, Գործարանային փողոցների ջրամատակարարումը:

Հուլիսի 4-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Աշոցք գյուղի 6 փողոցի, 6 փող. 1 նրբ. և 2 փակուղու ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ