Վարդենիսի ոստիկաններն Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել

Աննա Կոստանյան 2.11.2020 - 18:54
2.11.2020 - 18:54 դիտում

Նոյեմբերի 1-ին ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Սոթք գյուղում կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի մի ավտոմեքենա։

Ոստիկանությունից հայտնում են, որ բեռնախցիկում հայտնաբերվել է Արցախից Հայաստան բերված գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու չորս պահունակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի՝ ընդհանուր 120 փամփուշտով։

Զենք-զինամթերքը վերցվել է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ