Սպիտակ տունը նախազգուշացրել է Իսրայելում ձգձգվող հակամարտության հավանականության մասին

9.10.2023 - 19:58 դիտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաները զգուշացրել են ամերիկացի սենատորներին Իսրայելում ձգձգվող հակամարտության հավանականության մասին։ Այս մասին հայտնում է Punchbowl News պորտալը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները կիրակի «նախազգուշացրել են սենատորներին, որ իրենք պետք է ընտրողներին նախապատրաստեն Իսրայելում և Գազայի հատվածում երկարատև պատերազմի հավանականությանը` մատնանշելով առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում ԱՄՆ աջակցության անհրաժեշտությունը»:

Պորտալի տվյալներով՝ օրենսդիրներն ակնկալում են, որ Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները շուտով իրենց կտեղեկացնեն այն մասին, թե ինչ կարող է պահանջվել մոտ ապագայում Իսրայելին աջակցելու համար։ Մասնավորապես, խոսքը կարող է լինել ռազմական օգնության հատկացման մասին, այդ թվում՝ հակահրթիռային պաշտպանության համակարգերի պաշարների համալրման՝ «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ