Սեպտեմբերի 15-ից կմեկնարկեն պահեստազորայինների հերթական եռամսյա վարժական հավաքները

Աստղիկ Խաչատրյան 24.08.2022 - 13:09
24.08.2022 - 13:09 դիտում

Հայտարարվել է սեպտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների հերթական հավաքի մասին։ Համապատասխան որոշումն օգոստոսի 24-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։

Որոշվել են հավաքի անցկացման նպատակները, կազմը, ընդհանուր թվաքանակը եւ մասնագիտությունները։ Հավաքներին ներգրավվելու է 318 քաղաքացի, այդ թվում՝ 98 սպա։

Հակաօդային պաշտպանության մասնագիտություններով նախատեսվում է ներգրավել 16 պահեստազորայինի՝ նոյեմբերի 14-23-ը։ Կապի մասնագիտություններով հավաքներին կներգրավվեն 71 պահեստազորայիններ, որոնցից 66-ը հոկտեմբերի 3-12-ը, 5-ը` հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 9-ը։
Հետախուզական մասնագիտություններով պահեստազորայիններից հավաքներին կներգրավվեն 26-ը՝ սեպտեմբերի 19-28-ը ներառյալ, ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով՝ մինչև 17 պահեստազորային հոկտեմբերի 17-26-ը, տեխնիկական մասնագիտություններով՝ մինչև 11 պահեստազորային` նոյեմբերի 14-23-ը։

Թիկունքային մասնագիտություններով հավաքներին կներգրավվեն մինչև 44 պահեստազորային՝ հոկտեմբերի 1-7-ը, իսկ տեղագրական մասնագիտություններով՝ մինչև 14 պահեստազորային՝ նոյեմբերի 21-30-ը ներառյալ:

Վարժական հավաքներին ներգրավվելու են նաև մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 79 պահեստազորայիններ, որոնցից 9-ը՝ սեպտեմբերի 22-28-ը, 18-ը՝ հոկտեմբերի 1-7-ը, 34-ը՝ նոյեմբերի 8-17-ը, 18-ը՝ նոյեմբերի 15-24-ը։

Վարժանքներին կմասնակցեն նաև անօդաչու թռչող սարքերի գծով մասնագիտություն ունեցող պահեստազորայինները՝ թվով 40 հոգի՝ սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 7-ը։

Վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությունը պայմանավորված է պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման անհրաժեշտությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ