Սանահին կայարանի սկզբնամասում մեծ քարաբեկորն ընկել է գազատար խողովակի վրա

Աննա Կոստանյան 20.06.2023 - 13:54
20.06.2023 - 13:54 դիտում

Հունիսի 20-ին՝ ժամը 11:53-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի և Շահումյան թաղամասի միջև ընկած հատվածում քարը պոկվել և ընկել է։

Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սանահին կայարանի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ 2 խմ քարաբեկորն ընկել է գազատար խողովակի վրա․ առկա է գազի արտահոսք։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Դեպքի վայրում են գտնվել գազի վթարային ծառայության աշխատակիցները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ