Ռուսաստանի ԶՈՒ-ն խոցել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 821 օբյեկտ. ՌԴ ՊՆ

26.02.2022 - 13:09 դիտում

Ռուսաստանի զինված ուժերը գերճշգրիտ խոցման զինատեսակներով հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ՝ թևավոր հրթիռների կիրառմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Ընդհանուր առմամբ ռուսական զինված ուժերը խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 821 օբյեկտ, այդ թվում՝ 14 ռազմական օդակայաններ, 19 կառավարման կետեր և կապի հանգույցներ, 24 հակաօդային պաշտպանության С-300 և ОСА զենիթահրթիռային համալիրներ, 48 ռադիոտեղորոշիչ կայաններ»,- հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ ռուսական կողմը խոցել է ուկրաինական 7 ռազմական ինքնաթիռ, 7 ուղղաթիռ և 9 անօդաչու թռչող սարք, ոչնչացրել ռազմածովային ուժերի 8 ռազմական մոտորանավակ:

Կոնաշենկովի խոսքով՝ ոչնչացվել է նաև 87 տանկ և այլ մարտական զրահամեքենաներ, համազարկային կրակի 28 ռեակտիվ համակարգեր, 118 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:

Նա նաև նշել է, որ ՌԴ ԶՈՒ-ն լիակատար վերահսկողություն է հաստատել Մելիտոպոլի նկատմամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ