Բայդենը պետքարտուղարությանը հանձնարարել է 600 մլն դոլարի օգնություն տրամադրել Ուկրաինային

26.02.2022 - 13:08 դիտում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Ուկրաինային հատկացնել 600 մլն դոլարի օգնություն, այդ թվում՝ 350 մլն դոլար՝ պաշտպանության ոլորտին։

«Պետքարտուղարին տալ հետևյալ լիազորությունները… անհապաղ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային»,- ասվում է ԱՄՆ նախագահի ստորագրած հուշագրում։
Փաստաթղթի տեքստը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Իր լիազորությունների շրջանակում ԱՄՆ պետքարտուղարը պետք է որոշի, թե արդյոք ԱՄՆ-ի շահերի՞ց է բխում Ուկրաինային 250 մլն դոլարի չափով անհատույց օգնություն տրամադրելը, ասվում է փաստաթղթում։ Եվս 350 միլիոն դոլար են գնահատված ռազմական գերատեսչության պաշտպանական իրերը և ծառայությունները։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ