Հայաստանը ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի բաց մրցաշարում չեմպիոնական 2 տիտղոս է նվաճել։ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված մրցաշարում «Գյումրի» զարգացման լաբորատորիայի (GDL) թիմը «Ապագա նորարարներ» անվանակարգի ավագ տարիքային խմբում արժանացել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոնի կոչումներին։
