Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. Պեսկով

Աստղիկ Խաչատրյան 19.10.2026 - 19:48
19.10.2026 - 19:48 դիտում

Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց գործընթացին Կիևի ներկայացուցիչների մասնակցության` հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Գիտեք, որ կարգավորման վերաբերյալ ամերիկյան կողմը շարունակում է միջնորդական և խաղաղապահ ջանքերը, և մենք դրանք բարձր ենք գնահատում։ Բայց, իհարկե, վերջնական կարգավորումն առանց Կիևից որևէ մեկի մասնակցության, որ պատրաստ է պատասխանատվություն ստանձնել, անհնար է»,- ասել է Պեսկովը։

Այս կերպ նա պատասխանել է հարցին, թե արդյոք ռուսական կողմը տեսնում է Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու հնարավորություն՝ առանց բանակցություններին Կիևի ներկայացուցիչների մասնակցության։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ