Austrian Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Թել Ավիվից Վիեննա, պայթյունի սպառնալիքի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Սոֆիայում: Բուլղարիայի ռազմաօդայի ուժերն օդ են բարձրացրել ՄիԳ-29 կործանիչը՝ ինքնաթիռին ուղեկցելու համար:
Austrian Airlines ավիաընկերության անձնակազմը Սոֆիայում արտակարգ վայրէջք կատարելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ, նրանց խոսքով, ռումբի մասին սպառնալիք է ստացել Ռումինիային մոտենալիս՝ ասվում է Բուլղարիայի տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ:
Սոֆիայում վայրէջքից հետո 51 ուղևորին և անձնակազմի վեց անդամին տարհանել են ինքնաթիռից, իսկ խուզարկության ժամանակ ռումբի վնասազերծման մասնագետները պայթուցիկ սարք չեն հայտնաբերել։ Ինքնաթիռն այնուհետև մեկնել է Վիեննա:
