Ռուսաստանը և Ուկրաինան շարունակել են փոխադարձ հարվածները

26.06.2025 - 14:47 դիտում

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակել են փոխադարձ հարվածները: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի օդային տարածքում, մասնավորապես՝ Կուրսկում, Ռոստովում, Բրյանսկում, Բելգորոդում, Մոսկվայում և այլ մարզերում ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք խոցելու մասին:

Ուկրաինայի զինված ուժերն էլ հայտնել են ռուսական 40-ից ավելի անօդաչուների հարձակման մասին: Դրանց միայն մի մասն է հաջողվել խոցել: Խերսոնի մարզի մի քանի բնակավայրում ռուսական հարվածներից երեք մարդ է զոհվել:

Դնեպրի իշխանություններն էլ հայտնել են, որ հունիսի 24-ին քաղաքին ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորների թիվը գերազանցել է 300-ը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ