Պուտինն ու Փաշինյանը խոսել են Լեռնային Ղարաբաղի մասին

Աստղիկ Խաչատրյան 23.11.2022 - 19:29
23.11.2022 - 19:29 դիտում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում ընթացող ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում ասել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման վերաբերյալ զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Այս մասին տեղեկանում է «Ռիա Նովոստիի» հրապարակումից:

«Մենք արդեն հակիրճ մտքեր ենք փոխանակել Հայաստանի վարչապետի հետ: Այսօր մեր երկկողմ հանդիպման ժամանակ, իհարկե, ավելի մանրամասն կխոսենք այդ մասին»,- ասել է Պուտինը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ