Պոլսո Հայոց պատրիարքը ապաքինվել է կորոնավիրուսից

Աննա Կոստանյան 25.01.2022 - 12:32
25.01.2022 - 12:32 դիտում

Պոլսո Հայոց Սահակ Բ պատրիարքն ապաքինվել է կորոնավիրուսից: Այս մասին տեղեկանում ենք Պոլսո հայոց պատրիարքարանի Ֆեյսբուքի էջից:

Հունվարի 13-ին պատրիարքի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք էր ցույց տվել, ինչից հետո նա մեկուսացել էր պատրիարքարանի առանձնարանում:
Պատրիարքի՝ հունվարի 24-ին արված թեստի պատասխանը բացասական է եղել, և նա վերադարձել է իր ծառայությանը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ