Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է

Աստղիկ Խաչատրյան 17.04.2024 - 21:39
17.04.2024 - 21:39 դիտում

Ապրիլի 15-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր ընդունվել մեկ տարեկան երեխա, որը երրորդ հարկի պատուհանից վայր էր ընկել երկրորդ հարկի ծածկի  վրա, ապա՝ գետնին:

ԲԿ-ից հայտնում են, որ երեխայի վիճակը ներկա պահին գնահատվում է կայուն ծանր։

««Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժշկական թիմի շնորհիվ նկատվում է դրական դինամիկա։ Փոքրիկը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ»,-նշված է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ