Պաշտպանության նախարարը հանդիպել է ռազմաուսումնական հաստատությունների 2018-2020 թթ. իգական սեռի շրջանավարտների հետ

Աննա Կոստանյան 23.02.2021 - 14:51
23.02.2021 - 14:51 դիտում

Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ռազմաուսումնական հաստատությունների 2018-2020 թթ. իգական սեռի շրջանավարտների հետ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է զորքերում տարբեր կրտսեր հրամանատարական պաշտոններ զբաղեցնող կին զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայողական առօրյայով, խնդիրներով, լսել նրանց առաջարկները, պատասխանել հարցերին:

Կարևորելով կանանց ծառայությունն ու դերը զինված ուժերում, պաշտպանության նախարարը նշել է, որ նմանաբնույթ հանդիպումներն այսուհետ կկրեն շարունակական բնույթ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ