Պաղեստինը պայման է դրել Իսրայելի հետ հակամարտությունը դադարեցնելու համար

Աստղիկ Խաչատրյան 15.10.2023 - 20:51
15.10.2023 - 20:51 դիտում

Արաբ-իսրայելական հակամարտությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև պաղեստինցիները ձեռք բերեն իրենց անկախ պետությունը, որի մայրաքաղաքը Երուսաղեմն է, РИА Новости-ին ասել է Պաղեստինի առաջնորդի խորհրդական Մահմուդ ալ-Հաբբաշը։

«Եթե բռնազավթումը չավարտվի միջազգային օրինականության համաձայն, և եթե պաղեստինցի ժողովուրդը չստանա իր ամբողջական ազգային իրավունքները, ներառյալ ինքնորոշման իրավունքը և Երուսաղեմ մայրաքաղաքով պետության ստեղծման իրավունքը, հակամարտությունները կշարունակվեն», – ասել է ալ-Հաբբաշը:

Աբբասի խորհրդականի խոսքով՝ «պաղեստինյան ղեկավարության առաջնահերթությունն այս պահին Գազայի հատվածի դեմ ագրեսիան դադարեցնելն է՝ անկլավի բնակիչների արյունահեղությունը դադարեցնելու համար», ինչպես նաև «քաղաքական բանակցություններ սկսելը, որոնք կհանգեցնեն օկուպացիայի՝ որպես այդպիսին, դադարեցմանը»։

«Ի վերջո, այս փուլը (Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև առճակատման) կավարտվի, ինչ արդյունք էլ որ լինի: Բայց եթե օկուպացիան շարունակվի, մենք պետք է սպասենք ևս մեկ փուլի, և, հավանաբար, այլ առճակատումների, որոնք կարող են լինել ավելի դաժան, քանի որ ինչպես ասացի, խնդիրը օկուպացիայի առկայությունն է»,- ասել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ