Ուրախ եմ մեկնարկել իմ այցը Հարավային Կովկաս` Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստանի բարեփոխումների օրակարգի քննարկումով․ Լեո Դոքերթի

Աստղիկ Խաչատրյան 20.11.2023 - 22:37
20.11.2023 - 22:37 դիտում

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին X-ի իր միկրոբլոգում գրառումներ է արել՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի և ԱԽ քրտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումներին։

«Ուրախ եմ մեկնարկել իմ այցը Հարավային Կովկաս` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստանի բարեփոխումների օրակարգի քննարկումով»,- գրել է ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը՝ հրապարակելով լուսանկար վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Մեկ այլ գրառմամբ ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը նշել է, որ տարածաշրջանային անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ արդյունավետ քննարկում է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ