Իրանում երկրաշարժ է գրանցվել

Աստղիկ Խաչատրյան 20.11.2023 - 22:41
20.11.2023 - 22:41 դիտում

Իրանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբաս քաղաքից 62 կմ հյուսիս-արևելք՝ մոտ 352 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ