Ուկրաինայում արդեն հարկադրաբար առգրավվել են 750 մլն դոլարի ռուսական ակտիվներ. Զելենսկի

6.08.2022 - 13:12 դիտում

Ուկրաինայում արդեն հարկադրաբար առգրավվել են 28 մլրդ գրիվնայի (750 մլն դոլար) ռուսական ակտիվներ։ Այդ մասին տեսաուղերձի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

«Խորհրդակցություն եմ անցկացրել պատժամիջոցների քաղաքականության, ռուսական ակտիվների առգրավման շուրջ։ Ինչպես հաղորդել են պաշտոնյաները, Ուկրաինայում արդեն հարկադրաբար առգրավվել են 28 միլիարդ գրիվնայի ակտիվներ: Այս աշխատանքը շարունակվում է։ Ռուսական պետությանը պատկանող ավելի քան 900 օբյեկտ առաջարկվել է առգրավել»,- ասել է նախագահը։

Զելենսկու խոսքով՝ այդ ամենը կուղղվի ռազմական գործողությունների հետևանքով Ուկրաինայի կրած վնասի փոխհատուցմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ