Որևէ խոչընդոտ չենք տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք վերականգնման համար. Ռուբինյան

2.03.2024 - 23:12 դիտում

Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը CNN Turk-ի հետ հարցազրույցում հայտարարել է սահմանների բացման և Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների լիակատար կարգավորման պատրաստակամության մասին:

«Այս պահին մենք որևէ խոչընդոտ չենք տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք վերականգնման և սահմանի բացման համար»,- նշել է Ռուբինյանը՝ հավելելով, որ Հայաստանը քաղաքական կամքի դրսևորում է ակնկալում Թուրքիայի կողմից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ