Վերջին շրջանում Հայաստանի հետ բանակցություններում դրական դինամիկա է նկատվում. Բայրամով

2.03.2024 - 22:13 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումները, քննարկումները խաղաղության գործընթացի վերաբերյալ կարևոր նշանակություն ունեն: Այդ մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Նրա խոսքով՝ փետրվարի 28-29-ը Բեռլինում տեղի ունեցած հանդիպումից առաջ յոթ ամսվա ընթացքում նման կազմով բանակցություններ չեն ընթացել:

«Դրանից հետո հիմնականում եղել են տեքստային մեկնաբանություններ, նախագծեր, որոնք կողմերը փոխանցել են միմյանց։ Ամեն դեպքում այս գործընթացում կարևոր են անձնական հանդիպումները։ Վերջին շրջանում կարելի է դրական դինամիկա արձանագրել այդ ուղղությամբ»,- ընդգծել է Բայրամովը:

Նա դրական է գնահատել նաև Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ