Ոստիկանություն է տեղափոխվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 65 անձ

4.11.2026 - 20:28 դիտում

ՆԳՆ ոստիկանության ծառայողները հանրապետության ողջ տարածքում շարունակում են իրականացնել հասարակական կարգի պահպանմանն ու քաղաքացիների անվտանգության ապահովմանն ուղղված օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ։

Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռնարկված թիրախային միջոցառումների արդյունքում Համայնքային ոստիկանության ստորաբաժանումների ծառայողները հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության բաժիններ են տեղափոխել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 65 անձի։

ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվող օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները պարբերական են։

Տեսանյութն՝ այստեղ

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ