Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունները

7.10.2022 - 23:22 դիտում

Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունները, պահանջելով անհապաղ հետաքննություն և պատիժ, ինչպես նաև կոչ անելով միջազգային հանրությանը սաստկացնելու ճնշումը և ստիպելու Ադրբեջանին անմիջապես ազատ արձակել դեռևս պահվող հայ ռազմագերիներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներ Արին Կարապետին, Բյորն Սյոդերին, Բորիանա Աբերգին, Մարկուս Վիեչերին և Ֆրեդրիկ Մալմին՝ մարդու իրավունքների հանդեպ իրենց աներկբա դիրքորոշման և այն շարունակաբար բարձրաձայնման համար»,- գրել է նա:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ