Շիրակի մարզում համայնքային ծառայողների աշխատավարձերը բարձրացել են ընդհուպ մինչև 40-50 տոկոսով. Շիրակի մարզպետ

Աննա Կոստանյան 8.06.2022 - 16:20
8.06.2022 - 16:20 դիտում

Հայաստանում համայնքների խոշորացման արդյունքում ռեսուրսների տնտեսումը հնարավորություն է տվել Շիրակի մարզում համայնքային ծառայողների աշխատավարձերը բարձրացնել՝ ընդհուպ 40-50 տոկոսով: Այս մասին ասաց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ունեցած ելույթում:

Անդրադառնալով ամենակարևոր խնդրին, որը լուծել են միավորման արդյունքում՝ մարզպետն ասաց. «Ռեսուրսների տնտեսումը հնարավորություն է տվել համայնքային ծառայողների աշխատավարձերը բարձրացնել: Այն մեր մարզի համայնքների պարագայում իրականացվել է, նույնիսկ բավականին մեծ չափով՝ ընդհուպ 40-50 տոկոսով: Բնականաբար, համայնքային ծառայությունը դարձել է ավելի հրապուրիչ»:

Ըստ նրա՝ ավելացված և ուռճացված հաստիքները փոքր համայնքներում շատ ցածր գումարով անհրապուրիչ աշխատանքի էին վերածել համայնքային ծառայությունը: Այնինչ, հիմա, ըստ նրա, համայնքային ծառայությունն իսկապես մրցակցային է, կարող են ներգրավել երիտասարդ, ճկուն և գիտակ մասնագետների:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ