Բեռլինում հետիոտների խմբի մեջ մեքենայով մխրճված վարորդը հայ է

Աննա Կոստանյան 8.06.2022 - 16:54
8.06.2022 - 16:54 դիտում

Բեռլինում հետիոտներին վրաերթի ենթարկած վարորդը Գերմանիայի՝ ազգությամբ հայ 29-ամյա քաղաքացի է: Այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է քաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունից Twitter-ում։

«Վարորդը մխրճվել է մի խումբ մարդկանց մեջ, ապա խանութի ցուցափեղկի մեջ: Նրան բերման են ենթարկել անցորդները և հանձնել ոստիկանություն: Խոսքը Բեռլինում բնակվող 29-ամյա հայազգի երիտասարդի մասին է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան. մեքենայի ղեկին գտնվող տղամարդը մխրճվել է հետիոտների խմբի մեջ։ Մեկ մարդ մահացել է, ութը՝ վիրավորվել։ Ինքը՝ վարորդը, նույնպես վիրավորվել է, լրագրողներին հայտնել են Բեռլինի փրկարար ծառայությունից։ Ոստիկանությունից հայտնել են, որ նա բերման է ենթարկվել և այժմ պատրաստվում է հարցաքննության:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ