imID համակարգում նկատվում են որոշակի դանդաղումներ նույնականացման ծառայության տեխնիկական խնդիրների պատճառով. ՊԵԿ

Աննա Կոստանյան 23.10.2026 - 12:37
23.10.2026 - 12:37 դիտում

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ, «Իմ ԱյԴի» ՓԲԸ-ի կողմից ստացված տեղեկատվության համաձայն, էլեկտրոնային ստորագրության imID համակարգում 2026 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 09։52-ից, նկատվում են որոշակի դանդաղումներ նույնականացման ծառայության տեխնիկական խնդիրների պատճառով, իսկ էլեկտրոնային ստորագրության ծառայությունը շարունակում է գործել անխափան։

«Միաժամանակ հայտնում ենք, որ «Իմ ԱյԴի» ՓԲԸ-ի կողմից կատարվում են աշխատանքներ՝ հնարավորինս արագ համակարգի բնականոն ռեժիմով աշխատանքի վերականգնման համար։

Հայցում ենք հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- նշվում է հաղորդագրությունում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ