Թուրքիայի Զոնգուլդաք հյուսիսարևմտյան նահանգի Քիլիմլի շրջանի «Գելիք» մասնավոր ածխահանքում մեթանի պայթյուն է տեղի ունեցել:
Պատահարի հետևանքով երկու հանքափոր զոհվել է, ևս հինգը՝ ստացել վիրավորումներ, նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում:
Պայթյունից հետո դեպքի վայր են ուղարկվել արտակարգ ծառայություններ: Տուժածներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, և տեղափոխել են հիվանդանոց:
Փաստի առթիվ սկսվել է հետաքննություն:
