Երևանում ավտոբուսի կողաշրջվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Աննա Կոստանյան 23.10.2026 - 14:47
23.10.2026 - 14:47 դիտում

Երևանում ավտոբուսի կողաշրջվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 9․00-ի սահմաններում, Երևանի Աճառյան փողոցի հասցեներից մեկի մոտ Հյունդայի» մակնիշի ավտոբուս է կողաշրջվել։ Ըստ նախնական տվյլաների՝ տուժել է 11 անձ, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ