Լավրովի հետ քննարկել ենք հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը. Չավուշօղլու

Աննա Կոստանյան 8.06.2022 - 15:12
8.06.2022 - 15:12 դիտում

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրումը կարևոր է տարածաշրջանում կայունության համար։

«Մենք քննարկել ենք Կովկասում «3+3» ձևաչափը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը»,- ասել է Չավուշօղլուն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ