COP17-ում ամփոփվել է բանակցությունների առաջին հինգ օրերի առաջընթացը

Աստղիկ Խաչատրյան 23.10.2026 - 21:49
23.10.2026 - 21:49 դիտում

COP17-ի, Կարթագենյան և Նագոյայի արձանագրությունների կողմերի համատեղ լիագումար նիստում ամփոփվել է բանակցությունների առաջին հինգ օրերի ընթացքում արձանագրված առաջընթացը։

COP 17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակություններին՝ արդյունավետ աշխատանքի և կառուցողական քննարկումների համար։ Առաջընթացը հնարավոր է միայն համագործակցության և փոխըմբռնման շնորհիվ, հայտնում են նախարարությունից։

Ընդհանուր նպատակն է համաձայնության հասնել բովանդակալից որոշումների շուրջ, որոնք կնպաստեն Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների իրագործմանը՝ համատեղ հանձնառությունները վերածելով գործնական արդյունքների։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ