Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղում այրվել է մոտ 55 հա խոտածածկույթ

Աննա Կոստանյան 10.08.2021 - 17:32
10.08.2021 - 17:32 դիտում

Օգոստոսի 10-ին, ժամը 12։43-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուսանագյուղ գյուղի մոտակա սարում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:26-ին, մարվել՝ 16:20-ին: Այրվել է մոտ 55 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ազատ հերթափոխից 8 հրշեջ-փրկարար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ